Գերմանիայի համար կուսակցության կողմնակիցները եւ դրա հակառակորդները դուրս են եկել Բեռլինի փողոցներ

20:08   27 Մայիս 2018    146

Հազարավոր ձախական ակտիվիստներ եւ ռասիզմի հակառակորդներ դուրս են եկել Բեռլինի փողոցներ՝ գերմանական «Այլընտրանք՝ Գերմանիայի համար» կուսակցության կազմակերպած երթին դիմադրելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Դադարեցրե՛ք ատելությունը» կարգախոսի ներքո համախմբված ցուցարարները հայտարարել են, որ ցանկանում են լռեցնել «Այլընտրանք՝ Գերմանիայի համար» կուսակցության կողմից կազմակերպված երթը: Ընդ որում, կուսակցության անդամները մեղադրել են իրենց որոշ հակառակորդներին բռնություն կիրառելու սպառնալիքի համար:

Կուսակցության հազարավոր աջակիցներ հավաքվել են Բեռլինի գլխավոր երկաթուղային կայարանում՝ «Գերմանիայի ապագայի համար» երթի անցկացման համար, որը պետք է ավարտվի Բրանդերբուրգյան դարպասների մոտ:

Այժմ աջ պոպուլիստական «Այլընտրանքներ՝ Գերմանիայի համար» կուսակցությունը Գերմանիայի երրորդ քաղաքական ուժն է, որը վերջին տարիներին շատ կողմնակիցներ է գրավել բողոքային ծրագրային դիրքերի միջոցով: Կուսակցության անդամներն անընդհատ քննադատում են Բեռլինի ներքին եւ արտաքին քաղաքականությունը, հատկապես՝ գերմանական իշխանությունների քայլերը միգրացիոն ոլորտում:



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները