Չինաստանն ԱՄՆ-ին մեղադրել է Հարավչինական ծովի իր ջրերը ներխուժելու համար

20:38   27 Մայիս 2018    130

ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը ներխուժել են Հարավչինական ծովի տարածքային ջրերը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչի հաղորդագրության մեջ:

Խոսքը Չինաստանի, Թայվանի և Վիետնամի միջև վիճարկելի տարածքի՝ Պարասելյան կղզիների ջրերի մասին է:

Չինաստանն, ի պատասխան ամերիկյան ուժերի ներխուժմանը, նավերի վրա տեղակայված ավիացիա է ուղարկել, իրականացրել է օտար նավերի ճանաչման գործընթացը և նախազգուշացում է տվել ամերիկյան նավերին, որ վերջիններս պետք է հեռանան ջրային տարածքից:

Չինաստանի ՊՆ ներկայացուցիչն ամերիկյան նավերի հերթական գործողություններն անվանել է «սադրանք և Չինաստանի օրենքների ու համապատասխան միջազգային նորմերի խախտում»: Չինացի պաշտոնյայի խոսքով՝ այդ քայլը խախտում է ռազմավարական համագործակցությունը երկու երկրի զինված ուժերի միջև:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները