ԵՄ-ում կարող են արգելել պլաստիկ սպասքի օգտագործումը

22:06   27 Մայիս 2018    370

Եվրահանձնաժողովը նախատեսում է արգելել մի շարք մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքները և տուգանել Եվրամիության անդամ-երկրներին պլաստիկ աղբի համար, որը վերամշակման ենթակա չէ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԵՄ հանձնաժողովը մտադիր է մայիսի 28-ին Բրյուսելում ներկայացնել պլաստիկ թափոնների դեմ պայքարի իր ծրագիրը:

Նախագծի համաձայն՝ արգելքը պետք է վերաբերի միանգամյա օգտագործման պլաստիկ իրերին, որոնց համար կա հասանելի այլընտրանքը, որն ընդունելի է նաև գնային առումով:

Խոսքը, մասնավորապես, մեկանգամյա օգտագործման սպասքի, սեղանի պարագաների, հյութի ձողիկների, փուչիկների ամրացման պլաստիկ պարագաների մասին է:

Բացի այդ, նախատեսվում է կրճատել սննդամթերքի համար նախատեսված պլաստիկ փաթեթների օգտագործումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները