Ս.Արաբիան սկսել է մեծացնել նավթի արդյունահանումը

09:14   09 Հունիս 2018    640

Մայիսին Սաուդյան Արաբիան օրական 100 հազար բարելով ավելացրել է նավթի արդյունահանումը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ հունիսին ևս արդյունահանումը նախատեսվում է մեծացնել։ Նշվում է, որ այս գործողությունները թույլ կտան նվազեցնել շուկայում Իրանի կողմից նավթի մատակարարման խափանումների հետ կապված մտահոգությունները։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ն, մինչև Իրանի միջուկային գործարքից դուրս գալը, Սաուդյան Արաբիայից նավթի գների կայունացման երաշխիքների հարցում է արել՝ դրանց կտրուկ աճի դեպքում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ս.Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները