Թրյուդոն ու Մեյը նշել են միջազգային առեւտրի կանոնները պահպանելու կարեւորությունը

11:29   09 Հունիս 2018    445

Կանադայի ու Մեծ Բրիտանիայի վարչապետեր Ջասթին Թրյուդոն ու Թերեզա Մեյը G7 գագաթաժողովի շրջանակում քննարկել են համաշխարհային անվտանգության հարցերը, այդ թվում իրավիճակը Ուկրաինայում ու ԿԺԴՀ-ում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասվում է Կանադայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայության հայտարարության մեջ։

«Վարչապետերը քննարկել են G7-ի հիմնական խնդիրները, որոնք են տնտեսական աճն ու աշխատատեղերի ստեղծումը, նաեւ միջազգային անվտանգության թեման, այդ թվում Հյուսիսային Կորեան ու Ուկրաինան»,- նշվում է փաստաթղթում։

Նաեւ Թրյուդոն ու Մեյը շեշտել են G7 երկրների համատեղ գործողությունների կարեւորությունը համաշխարհային օվկիանոսի պահպանման, սեռերի հավասարության, կանանց ու աղջիկների համար աշխարհի ոչ բարեկեցիկ տարածաշրջաններում կրթական ծրագրերի ֆինանսավորման հարցում։ Բացի դրանից, նրանք նշել են միջազգային առեւտրի կանոնները պահպանելու կարեւորությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրյուդո   Մեյ  


Վերնագիրի այլ պիտակները