ԱՄՆ-ի պետբյուջեի դեֆիցիտն ավելացել է մինչև 530 մլրդ դոլար

10:11   10 Հունիս 2018    318

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The Hill»-ին, ԱՄՆ-ի դաշնային բյուջեի դեֆիցիտը 2018 ֆինանսական տարվա ութ ամսում (սկսվում է հոկտեմբերի 1-ին) ավելացել է մինչեւ 530 մլրդ դոլար՝ անցյալ տարվա համանման ցուցանիշը գերազանցելով 97 մլրդ դոլարով:

Զեկույցի համաձայն՝ կառավարական ծախսերը 2017 թվականի համեմատությամբ աճել են 6 տոկոսով, մինչդեռ բեյուջեի եկամտային մասն ավելացել է միայն 3 տոկոսով:

Փորձագետները, ինչպես հիշեցնում է հրատարակությունը, կանխատեսում էին, որ հանրապետականների կողմից առաջարկված հարկային պարտավորությունները, որոնք նվազեցրել են հարկադրույքների չափերը, կառավարական ծախսերի ավելացման վերաբերյալ երկկուսակցական համաձայնագրի զուգորդմամբ, կբերեն բյուջեի դեֆիցիտի աճին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները