Չինաստանում գազատարի պայթյունի հետեւանքով 24 մարդ է տուժել

09:53   11 Հունիս 2018    641

Գազատարի պայթյունը տեղի է ունեցել Չինաստանի հարավարեւմտյան Գույչժոու նահանգում, ինչի հետեւանքով, ըստ տարբեր աղբյուրների, 9-ից 24 մարդ է տուժել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սինհուա գործակալության հաղորդմամբ՝ կիրակի օրը ժամը 11.20-ի սահմաններում Ցինլուն գավառի Սանհե գյուղի PetroChina գազատարի վրա գազի արտահոսք է տեղի ունեցել, ինչը հանգեցրել է պայթյունի եւ հրդեհի: Պայթյունից հետո գազատարն ավտոմատ կերպով փակվել է, իսկ հրդեհը հաջողվել է մարել միայն երկուշաբթի գիշերը՝ 2.30-ին:

Միջադեպի հետեւանքով լուրջ վնասվածքներ է ստացել 9 մարդ, սակայն որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են: Միեւնույն ժամանակ, ThePaper.cn-ն հաղորդում է, որ պայթյունի հետեւանքով առնվազն 24 մարդ է վիրավորվել, նրանցից երեքը գտնվում է ծանր վիճակում, հինգը՝ ծայրահեղ ծանր վիճակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները