Կիմ Չեն Ընը Սինգապուրում ուղեւորություններ Է կատարում

11:48   11 Հունիս 2018    710

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սինգապուրում ուղեւորություններ Է կատարում ավտոմոբիլով, որը պետական գրանցանիշեր չունի եւ որի վրա ամրացված են սոսկ ԿԺԴՀ-ի դրոշներ:

Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, այն ավտոմեքենայի վրա, որով Սինգապուրում տեղաշարժվում Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ամրացված են ամերիկյան եւ սինգապուրյան դրոշներ եւ Միացյալ Նահանգների համարանիշեր:

Զրահապատ Mercedes S600 Pullman-ը Փհենյանից բերվել Է Իլ-76 ինքնաթիռով, որը հունիսի 10-ին վայրԷջք Է կատարել Սինգապուրի Չանգի օդանավակայանում: Բացի դրանից, ԿԺԴՀ-ի պատվիրակությունը Սինգապուր Է բերել Maybach, որ մշտապես շարժվում Է Mercedes-ի հետեւից:

Թրամփն, ի տարբերություն Կիմ Չեն Ընի, ժամանել Է ոչ թե Չանգի, այլ Փայա Լեբա ռազմակայան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կիմ-Չեն-Ըն   ԿԺԴՀ  


Վերնագիրի այլ պիտակները