ԵՄ-ն Երուսաղեմը ցանկանում է տեսնել երկու երկրների մայրաքաղաք․ Մոգերինի

12:23   11 Հունիս 2018    585

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Հորդանան այցի ժամանակ շարունակել է պնդել երկու համագոյակցող պետությունների միջոցով մերձավորարևելյան ճգնաժամը լուծելու շուրջ։

Ամանում Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման էլ Սաֆադիի մասնակցությամբ մամուլի ասուլիսի ժամանակ Մոգերինին ասել է․ «Դուք գիտեք, որ մեր դիրքորոշումն այն է, որ մենք ցանկանում ենք Երուսաղեմը տեսնել երկու պետությունների մայրաքաղաք՝ Իսրայելի և Պաղեստինի»։

«Մենք կարծում ենք, որ Մերձավոր Արևելքում հակամարտության միակ իրատեսական լուծումը երկու պետությունների համագոյակցության միջոցով կարող է լինել»,-հավելել է Մոգերինին։

Նա վստահեցրել է, որ Եվրամիությունը շարունակում է աշխատել այդ նպատակին հասնելու համար՝ առանց իր մոտեցումը փոխելու, ինչպես նաև ապահովելու համար այն, որ ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալությունը՝ պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ միջոցներ ստանա։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ   Մոգերինի  


Վերնագիրի այլ պիտակները