Ջեք Մայի ֆինանսական ընկերությունը ներգրավել է 14 մլրդ դոլար

16:07   11 Հունիս 2018    283

Չինական Ant Financial ընկերությունը, որը վերահսկում է Alibaba Group-ի հիմնադիր Ջեք Ման՝ ներդրողների բաժնետոմսերի փոխանակման շնորհիվ ներգրավել է 14 միլիարդ դոլար, հայտնում է Bloomberg-ը:

Forbes-ը գործարարի կարողությունը գնահատում է 39 միլիարդ դոլար: Ռաունդի արդյունքներով ընկերությունը չի բացահայտնում իր գնահատականը: Ընդ որում, The Wall Street Journal-ն այն գնահատել է 150 միլիարդ դոլար:

Ընկերությունից մանրամասնել են, որ ներգրաված միջոցներն ուղղելու է Alibaba-ի գործընկեր Alipay վճարային համակարգը միջազգային մակարդակի վերածելուն;

Ant Financial-ը նաև նախատեսում է կենտրոնանալ օգտատերերին ֆինանսական ծառայություններ տրամադրելու վրա, այդ թվում՝ ամբողջ աշխարհում գործող փոքր ձեռնարկություններին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Alibaba-Group  


Վերնագիրի այլ պիտակները