Ֆլորիդայի բնակիչը չորս երեխաների է պատանդ վերցրել

16:59   11 Հունիս 2018    654

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Ամերիկյան Ֆլորիդա նահանգի բնակիչը ոստիկանության հետ հրաձգությունից հետո պատանդ է վերցրել չորս երեխաներին։

Օրլանդո քաղաքի ոստիկանության պետ Ջոն Մայնան հաղորդել է, որ իրավապահներն ընտանեկան բռնության ահազանգով մեկնել են մի բնակարան։ Ձերբակալման փորձի ժամանակ կասկածյալը կրակ է բացել եւ ծանր վիրավորել ոստիկանին։

Հրաձգությունից հետո տղամարդը բարիկադավորվել է բնակարանում 1-12 տարեկան չորս երեխաների հետ։

Միջադեպի վայր է ժամանել մի ոստիկան հատուկ նշանակության ջոկատից, որը փորձում է բանակցությունների մեջ մտնել տղամարդու հետ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆլորիդա  


Վերնագիրի այլ պիտակները