Թուրքիան պատրաստվում Է թողարկել սեփական արտադրության Էլեկտրամոբիլներ

17:11   11 Հունիս 2018    428

Մինչեւ 2021 թվականը Թուրքիան մտադիր Է միանալ ավտոմեքենաներ արտադրող երկրներին թվին, ընդ որում՝ նա դա պատրաստվում Է անել սեփական արտադրության միանգամից հինգ տարբեր մոդելների պատրաստման ճանապարհով:

Այդ պլանների մասին, ինչպես տեղեկացնում Է Anadolu-ն, հայտարարել Է հանրապետության գիտության, արդյունաբերության եւ տեխնոլոգիաների նախարար Ֆարուք Օզլյուն:

«Սկզբնապես արտադրական հզորությունները նախատեսված կլինեն 200 հազար ավտոմեքենայի թողարկման համար: Պլանավորվում Է պատրաստել ավտոմեքենաների հինգ մոդել, ընդ որում՝ խոսքը Էլեկտրամոբիլների մասին Է, ինչպես որ դա պլանավորվում Էր ի սկզբանե»,-ընդգծել Է նա:

Մեկնաբանելով այս նախագծի իրագործման հանրապետության պլանները՝ նախարարության ղեկավարը նաեւ պատմել Է, որ «ավտոմեքենաները նախատեսված են միջին եւ բարձր եկամուտներ ունեցող քաղաքացիների համար»: «Դրանք լյուքս դասի ավտոմեքենաներ չեն լինի, մենք ակնկալում ենք թողարկել C եւ B դասի ավտոմեքենաներ: Ընդ որում՝ ավտոմեքենաները որակով կգերազանցեն արտասահմանյան նմանօրինակներին, ինչպես նաեւ առնվազն 5 տոկոսով ավելի Էժան կլինեն»,-նշել Է նա:

Օզլյուի խոսքով՝ երկարաժամկետ հեռանկարում թուրքական ավտոմեքենայի ստեղծման նախագիծը գանձարանին կբերի առնվազն 50 մլրդ եվրո: «Այս նախագիծը նաեւ կնպաստի 4 հազար մասնագետների աշխատանքի տեղավորմանը, դրա շրջանակներում կբացվի մինչեւ 20 հազար աշխատատեղ»,-հայտնել Է նախարարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները