ԱՄՆ-ն Հս. Կորեային առաջարկել է անվտանգության «բացառիկ» երաշխիքներ․ Պոմպեո

20:02   11 Հունիս 2018    491

ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեային առաջարկել է անվտանգության «բացառիկ» երաշխիքներ, որպեսզի համոզի նրան հրաժարվել իր միջուկային զինանոցից։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "AFP"-ին,
այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Սինգապուրում պատմական գագաթաժողովի նախօրեին։

Պոմպեոյի խոսքով, Թրամփի վարչակազմը համաձայն է միայն Հյուսիսի ամբողջական ապամիջուկայնացմանը։ Նա նշել է, որ Վաշինգթոնը կառաջարկի «տարբերվող եւ բացառիկ» երաշխիքներ Փհենյանին այն հարցում, որ ապամիջուկայնացումը Հյուսիսային Կորեայի համար ինչ-որ վատ բան չէ։ Պոմպեոն մանրամասների մեջ չի խորացել։ Նա նշել է, որ Վաշինգթոնը մտադիր է հավաստիանալ, թե արդյոք Հյուսիսային Կորեայի խոստումներն անկեղծ են։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Հս.Կորեա   Պոմպեո  


Վերնագիրի այլ պիտակները