Կատարը ԱՄԷ-ի դեմ հայց է ներկայացրել

20:28   11 Հունիս 2018    470

Կատարը Միջազգային դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Արաբական Միացյալ Էմիրությունների՝ «Կատարի եւ կատարցիների նկատմամբ խտրականության» պատճառով:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Reuters"-ին, Կատարը հայցը ներկայացնելու մասին հայտարարել է հունիսի 11-ին՝ ԱՄԷ-ի եւ արաբական եւս 3 երկրների կողմից Դոհայի հետ հարաբերությունները խզելուց մեկ տարի հետո, որոնք նրան մեղադրել էին ահաբեկչությանն աջակցելու մեջ:

ԱՄԷ-ի ԱԳ պետական նախարար Անվար Գարգաշը Twitter-ում նշել է, որ իրեն չի զարմացնում Կատարի քայլը, քանի որ Դոհան նախկինում էլ է «ստել»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կատար   ԱՄԷ  


Վերնագիրի այլ պիտակները