Ճապոնիան բողոքում է ՌԴ-ի ծրագրերի դեմ

20:56   11 Հունիս 2018    580

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "DW"-ին, Ճապոնիան բողոք է հայտնել Սախալինի եւ Կուրիլյան 3 կղզիների միջեւ օպտոմանրաթելային մալուխ անցկացնելու Ռուսաստանի կառավարության ծրագրերի դեմ:

Կրեմլի մտադրությունները «չափազանց հիասթափեցնող» են, հայտարարել է Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչը:

Ավելի վաղ հայտարարվել էր Մեսկվայի եւ Տոկիոյի մտադրության մասին համատեղ զբաղվելու Կուրիլյան կղզիներում տնտեսական զարգացմամբ: Սակայն Կուրիլների պատկանելության պատճառով մինչեւ հիմա պարզ չէ՝ կհաջողվի արդյոք համատեղ աշխատանքը սկսել: Այն դեպքում, երբ ՌԴ-ն ծրագրում է համագործակցել ըստ ռուսաստանյան օրենքների, Ճապոնիան ցանկանում է համոզվել, որ ընդհանուր տնտեսական նախագծերը չեն ընկալվի որպես տարածքային վեճում ռուսական դիրքորոշման ճանաչում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները