Ստոլտենբերգն առաջընթաց Է արձանագրել ՌԴ-ի հետ հարաբերություններում

21:36   11 Հունիս 2018    592

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը պնդում Է, որ ՌԴ-ի հետ հարաբերություններում դաշինքն առաջընթացի Է հասել:

«Այն ամենը, ինչ անում Է ՆԱՏՕ-ն, համապատասխանում Է նրա միջազգային պարտավորություններին: ՆԱՏՕ-ն «երկակի մոտեցման» ուղեգիծ Է բռնել Ռուսաստանի հետ հարաբերություններում, որը ներառում Է պաշտպանությունը եւ երկխոսությունը: Եվ մենք այդ երկու ուղղություններով Էլ առաջընթացի ենք հասել»,- հայտարարել Է Ստոլտենբերգը Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի հետ հունիսի 11-ին Հռոմում կայացած հանդիպումից հետո: Նա հույս Է հայտնել, որ մինչեւ հուլիսի կեսերն ամբողջովին օպերատիվ կդառնա ՆԱՏՕ-ի այն կենտրոնը, որը բացվել Է Նեապոլում դաշինքի տարածաշրջանային հրամանատարությանն առընթեր: Գլխավոր քարտուղարի խոսքով՝ կենտրոնի գործառույթները կներառեն ահաբեկչական սպառնալիքի մոնիթորինգը եւ Միջերկրածովյան տարածաշրջանում գործողությունների համակարգումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ   ՌԴ   Ստոլտենբերգ  


Վերնագիրի այլ պիտակները