Սպիտակ տունը հրապարակել է Թրամփի և Ինի հանդիպման ժամանակացույցը

21:53   11 Հունիս 2018    716

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի գագաթնաժողովը կսկսվի իրենց առանձին զրույցով, որին կկարողանան մասնակցել միայն երկու երկրների ղեկավարների պաշտոնական թարգմանիչները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասվում է Սպիտակ տան հրապարակած հաղորդագրության մեջ:

«Նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ առավոտյան 9.00-ին: Ողջույնից հետո նախագահներ Թրամփը և Կիմը կունենան անհատական հանդիպում միայն թարգմանիչների ներկայությամբ, երկկողմ հանդիպում ընդլայնված կազմով և գործնական ընթրիք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Սպիտակ տանը նաև նշել են, որ գագաթնաժողովի ավարտից հետո ԱՄՆ նախագահը կմասնակցի մամլո ասուլիսին, ինչից հետո ինքնաթիռով կվերադառնա ԱՄՆ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սպիտակ-տուն   Թրամփ   Կիմ-Չեն-Ին  


Վերնագիրի այլ պիտակները