ԱՄՆ-ն ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցներն ընդլայնել է

22:54   11 Հունիս 2018    451

Hayatsk.info-ն հայտնում է, որ ԱՄՆ-ն «կիբերհարձակման մասնակցության եւ ռուս զինվորականներին եւ հետախուզական ծառայություններին այլ չարամիտ գործողություններում օգնելու համար» պատժամիջոցներ է կիրառել մի շարք ռուսաստանյան ընկերությունների եւ գործարարների նկատմամբ:

Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցներ է սահմանում հինգ ռուսաստանյան ընկերությունների եւ նրանց երեք ղեկավարների նկատմամբ: Պատժամիջոցները սառեցնում են նրանց բոլոր ակտիվները, որոնք գտնվում են ԱՄՆ-ի իրավասության մեջ եւ արգելում են ամերիկացիներին նրանց հետ բիզնեսով զբաղվել:

«ԱՄՆ-ն մշտապես ջանքեր է գործադրում Ռուսաստանի Դաշնության պատվերով գործող չարամիտ դերակատարների դեմ պայքարելու համար», - ասվում է ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հայտարարության մեջ:

Պատժամիջոցները կվերաբերեն հետեւյալ ընկերություններին՝ Digital Security-ին եւ նրա դուստր ձեռնարկություններ ERPScan-ին եւ Embedi-ին, գիտահետազոտական ինստիտուտ «Քվանտ»-ին եւ «Դայվտեխնոսերվիս»-ին: Պատժամիջոցները կազդեն նաեւ գործարարներ Ալեքսանդր Տրիբունի, Օլեգ Չիրիկովի եւ Վլադիմիր Կագանսսկու վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները