Համաշխարհային տնտեսության վրա ամպեր են կուտակվել. ԱՄՀ ղեկավար

09:18   12 Հունիս 2018    457

Համաշխարհային տնտեսության վրա ամպեր են կուտակվել, հատկապես G7 գագաթաժողովից հետո:

Այս մասին հայտարարել է ԱՄՀ-ի տնօրեն Քրիստին Լագարդը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ այլ առաջատար տնտեսական կազմակերպությունների առաջնորդների հետ համատեղ մամուլի ասուլիսում ելույթ ունենալով Լագարդն ասել է, որ բիզնեսում վստահությունը նվազում է առեւտուրը խախտող միջոցառումների պատճառով:

Առեւտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Ռոբերտո Ազեւեդոն հավելել է. «Ուստի մենք պետք է դադարեցնենք լարվածության այս էսկալացիան: Ակն ընդ ական գործընթացքը չի համապատասխանում որեւէ մեկի շահերին»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   G7  


Վերնագիրի այլ պիտակները