Սինգապուրի գագաթնաժողովը շատերը գիտական ֆանտաստիկա կհամարեն․ Կիմ Չեն Ըն

09:22   12 Հունիս 2018    549

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հայտարարել է, որ իր կարծիքով՝ Սինգապուրում ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովը շատերին գիտական ֆանտաստիկա կթվա, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Շատերն աշխարհում այս մասին կմտածեն՝ որպես յուրօրինակ ֆանտազիայի․․․․գիտաֆանտաստիկ ֆիլմից»,-թարգմանչի միջոցով ասել է Կիմ Չեն Ընը՝ երես առ երես և ընդլայնված բանակցությունների միջև ընդմիջման ժամանակ։

Հյուսիսային Կորեայի առաջնորդի խոսքը և դրա թարգմանությունը լսել են Թրամփի նախագահական փուլի լրագրողները, որոնք մերձակայքում էին։

Հիշեցնենք, որ երեքշաբթի առավոտյան, հունիսի 12-ին Սինգապուրի Capella հյուրանոցում (Սենտոսա կղզում) տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Կիմ-Չեն-Ըն  


Վերնագիրի այլ պիտակները