Դենիս Ռոդմանը Կիմ Չեն Ընին համեմատել է մեծ երեխայի հետ

17:06   12 Հունիս 2018    686

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Интерфакс»-ին, NBA-ի նախկին աստղ Դենիս Ռոդմանը, որը բազմիցս շփվել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, նրան բնութագրել է որպես մեծ երեխայի, որը երազում է այցելել ԱՄՆ և հարմարավետ կյանք ապահովել իր ժողովրդի համար:

Այն մասին պատմելու խնդրանքին, թե ինչ մարդ է Կիմ Չեն Ընը, Սինգապուրում գտնվող Ռոդմանն ասել է, որ իր բարեկամը «մեծ երեխայի նման է», որը ձգտում է գեղեցիկ կյանքի:

Ըստ որում, նախկին մարզիկի կարծիքով՝ Կիմ Չեն Ընը «ջանում է պաշտպանել իր ժողովրդին» ու իր պատիվը: «Այդ տղան ցանկանում է ճանապարհորդել աշխարհում, նա ցանկանում է մեկնել ԱՄՆ, վայելել կյանքը: Նա ցանկանում է, որ կյանքը վայելի նաև իր ժողովուրդը», - հավելել է Ռոդմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դենիս-Ռոդման  


Վերնագիրի այլ պիտակները