Ջոնսոնը ապամիջուկայնացման ձգտումը համարում է բարգավաճ ապագային ուղղված քայլ

17:30   12 Հունիս 2018    407

Կորեական թերակղզու լիակատար ապամիջուկայնացման Հյուսիսային Կորեայի ձգտումը կարեւոր քայլ է բարգավաճ ապագայի ճանապարհին: Այս մասին Twitter-ում նշել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը՝ այս կերպ մեկնաբանելով Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը:

«Ողջունում ենք նորությունը, որ Թրամփն ու Կիմ Չեն Ընը Սինգապուրում կառուցողական բանակցություններ են վարել: Կորեական թերակղզու լիակատար ապամիջուկայնացման Հյուսիսային Կորեայի ձգտումը կարեւոր առաջին քայլն է կայուն ու բարգավաճ ապագայի ճանապարհին»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Կիմ Չեն Ընի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը տեղի է ունեցել երեքշաբթի Սենտոս կղզու Capella հյուրանոցում: Կողմերը բանակցությունների արդյունքներով ամփոփիչ համատեղ փաստաթուղթ են ստորագրել, որում գագաթնաժողովը «դարակազմիկ իկրադարձություն» է անվանվել, որը վկայում է «տասնամյակներ շարունակ երկրների միջեւ եղած լարվածության եւ թշնամանքի հաղթահարման մասին»: Թրամփը եւ Կիմ Չեն Ընը «պարտավորվել են ամբողջ ծավալով եւ անհապաղ կատարել համատեղ հայտարարության դրույթները»: Փաստաթղթի համաձայն, որը Թրամփը ցուցադրել է լրագրողներին, Հյուսիսային Կորեան Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու պարտավորություն է ստանձնել՝ ԱՄՆ կողմից անվտանգության երաշխիքների դիմաց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ջոնսոն  


Վերնագիրի այլ պիտակները