ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների հետեւանքները զրոյական կլիենեն. ՌԴ-ի ԱԳՆ

17:39   12 Հունիս 2018    356

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներով Ռուսաստանին չի ստիպի փոխել իր արտաքին քաղաքականությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նշվում է երեքշաբթի օրը Ռուսաստանի-ի կողմից տարածված մեկնաբանության մեջ:

«Նոր պատժամիջոցների հետեւանքները նախկինի նման զրոյական կլինեն: Ստիպել Ռուսաստանին փոխել իր ինքնուրույն քաղաքականությունը միջազգային ասպարեզում չի ստացվի: Սակայն ամերիկացի քաղաքական գործիչները շարունակում են պատրանքների գերի մնալ՝ ԱՄՆ-ին համաշխարհային ժանդարմ երեւակայելով, եւ մեր երկրի վրա ճնշում գործադրելու յուրաքանչյուր նոր անհաջող փորձ ի ցույց է դնում իրենց սեփական անօգնականությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Դիվանագիտական գերատեսչությունում ընդգծել են, որ Ռուսաստանը կհիշի, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի օրվա նախօրեին, իսկ ավելի վաղ՝ Հաղթանակի տոնի նախօրեին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները