Մելանյա Թրամփը՝ 2700 դոլար արժողությամբ զգեստով. Լուսանկարներ

18:23   12 Հունիս 2018    416

Hayatsk.info-ն հայտնում է, որ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը ներկայացել է Ֆորդի թատրոնում կազմակերպված պաշտոնական միջոցառմանը։

Հենց այստեղ է ժամանակին սպանվել ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը։

Թատրոնում Լինքոլնի հիշատակին նվիրված ամենամյա երեկոն է անցկացվել։

Հանրությանը ներկայանալու համար Մելանյան Escada բրենդից 2700 դոլար արժողությամբ ոճային զգեստ էր ընտրել։ Միջոցառման ավարտին առաջին տիկինը հանդիսավոր խոսքով է հանդես եկել։ Նա նաև շնորհավորել է բոլոր նրանց, ովքեր այս տարի Լինքոլնի հուշամեդալ են ստացել. ամենամյա մրցանակ, որ հանձնվում է արվեստի և հասարակական գործունեության բնագավառներում նվաճումների համար։





Hayatsk.info

Հեշթեգներ: Մելանյա-Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները