ԱՄՆ–ում Թրամփի թվիթերի գրադարան են բացել

18:46   12 Հունիս 2018    353

Կալիֆորնիայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթերի գրադարան է բացվել։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Ամերիկայի Ձայն»-ին, այս մասին կիրակի օրը, հունիսի 10-ին։

Հավաքածուն ակտիվիստները հավաքել են այն բանից հետո, երբ Սպիտակ տունը ընդունել է, որ Դոնալդ Թրամփի Twitter-ի գրառումները նախագահի պաշտոնական հաղորդագրություններն են համարվում։

Ինչպես հայտնի է, իր մտքերը արտահայտելու համար Թրամփը սոցցանցերից է օգտվում։

Ավելի վաղ Թրամփը պատմել էր, թե ով և երբ է գրում իր Twitter–ում։ Նրա խոսքերով՝ երբեմն նա մահճակալում պառկած է գրում, երբեմն նախաճաշելիս կամ ճաշելիս, իսկ երբեմն էլ ուրիշներին է դա հանձնարարում անել։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները