Մինչև 2020-ը ԱՄՆ-ն կներկայացնի Phantom Express տիեզերանավը

19:32   12 Հունիս 2018    235

Hayatsk.info-ն հայտնում է, որ ծրագիրը մշակում է Boeing ընկերությունը և Պաշտպանության նախարարության հեռանկարային հետազոտությունների վարչությունը (DARPA):

Նորույթի յուրահատկությունը կդառնա արբանյակներ արձակելու և դրանց օպերատիվ վերանորոգման համար հրթիռային շարժիչների կիրառումը։

Փորձագետները վստահ են, որ նոր գերակտիվ տիեզերանավերն անհրաժեշտ կլինեն սառը պատերազմի պարագայում։ Եթե ԱՄՆ-ն որոշի դիմակայել աշխարհի ցանկացած երկրի, ապա երկրների տարածքի պաշտպանության հարցը կրկին արդիական կդառնա։ Տիեզերանավը կկարողանա ստորին մերձերկրյա ուղեծիր դուրս գալ մինչև 1361 կգ անհրաժեշտ ծանրաբեռնվածությամբ։

Aerojet Rocketdyne ընկերությունը հայտարարել է, որ արդեն ավարտել է AR-22 հրթիռային շարժիչ հավաքելը, որը գաղտնի նախագծի շրջանակում Boeing-ի համար է պատրաստվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները