Մեքսիկական ծոցում չափերով Իսրայելին հավասար «մեռած հատված» է հայտնաբերվել

19:59   12 Հունիս 2018    382

Hayatsk.info-ն հայտնում է, որ Մեքսիկական ծոցի հյուսիսում գիտնականները հսկայական «մեռած կետ» են հայտնաբերել։

Կանխատեսումների համաձայն՝ մինչև հուլիսի վերջ այդ կետն ավելի մեծ կլինի, քան ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգը։ Օվկիանոսում մեռած հատվածը չափերով Իսրայելին է հավասար։ Նման հատվածները «մեռած» են համարվում, քանի որ ջրում թթվածնի պարունակությունը շատ ցածր է և կենդանի էկաներն այնտեղ զոհվում են։

Գիտնականները պարզել են, որ մեղավոր են ֆերմերներն ու ազոտային պարարտանյութերը, որոնք նախ հայտնվում են Միսիսիպի գետում, իսկ հետո Մեքսիկական ծոցում։ Ազոտի և ֆոսֆորի հետևանքով միաբջիջ ջրիմուռներ են աճում, որոնք սկսում են ծաղկել, իսկ այդ ընթացքում կլանում են թթվածինը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները