Վրաստանում բանտարկել են ցույցերի առաջնորդին

17:55   12 Հունիս 2018    468

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «korrespondent.net»-ին, դատարանը 14 օրով կալանավորել է Թբիլիսիում բողոքի ցույցերի կազմակերպիչ Զվիադ Կուպրավին:

Ցույցերի կազմակերպիչը դատապարտվել է 14 օրվա բանտարկության մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու մեղադրանքով: Ընդդիմության առաջնորդները դատավճիռը համարում են իշխանության քաղաքական վրեժխնդրություն:

Ռուստավելիի պողոտայում, նախորդ տարվա դեկտեմբերի 1-ին դպրոցականների խմբակային կռվի ժամանակ սպանված անչափահասի հորն աջակցող բողոքի ցույցի ժամանակ ոստիկանությունը Կուպրավի հետ միասին ձերբակալել է ևս երեք մարդու: Սպանված անչափահասի հայրը՝ Զազա Սարալիձեն արդեն մի քանի ամիս է, ինչ պահանջում է որդու սպանության գործով հետաքննություն սկսել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները