ԵՀ-ն առաջարկել է 35 միլիարդ եվրո հատկացնել միգրացիոն քաղաքականության համար

20:02   12 Հունիս 2018    370

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "ՌԻԱ Նովոստի"-ին, Եվրահանձնաժողովը առաջարկել է ԵՄ-ի 2021-2027 թվականների երկարաժամկետ բյուջեից մոտ 20 մլրդ եվրո հատկացնել ընդհանուր միգրացիոն եւ սահմանային քաղաքականության իրականացման համար:

«Եվրահանձնաժողովը առաջարկում է մոտ 35 մլրդ եվրո տրամադրել ընդհանուր միգրացիոն եւ սահմանային քաղաքականության իրականացման համար: Սա երեք անգամ ավելի շատ է, քան գործող յոթամյա ֆինանսական պլանի շրջանակներում այս նպատակների համար հատկացված գումարը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Եվրոպական հանձնաժողովը մայիսին Եվրոպական միության 2021-2027 թվականների երկարաժամկետ բյուջեի նախագիծ էր առաջարկել, որի ընթացիկ գներով ծախսերի ընդհանուր ծավալն առաջարկվել էր 1.246 տրիլիոն եվրոյի մակարդակում: Բյուջեի վերաբերյալ առաջարկները դեռ պետք է հաստատվեն Եվրախորհրդարանի եւ Եվրոպական միության Խորհրդի կողմից:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՀ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները