ԱԷՄԳ-ում գնահատել են Հս. Կորեայի միջուկային զինաթափման ժամկետները

20:19   12 Հունիս 2018    280

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "ՌԻԱ Նովոստի"-ին, Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացումը կարող է տեւել 15-20 տարի:

Նման գնահատական է կատարել ԱԷՄԳ-ի վերահսկողության եւ անվտանգության ոլորտում քաղաքականության համակարգման դեպարտամենտի ղեկավար Թարիք Ռաուֆը:

Նա պարզաբանել է, որ նման երկար ժամկետը կապված է այն հանգամանքի հետ, որ Հյուսիսային Կորեան տեխնիկական իմաստով շատ առաջ է ընթացել:

«Մնում է նաեւ ենթակառուցվածքը, եւ հարկ է հիշել, որ Հյուսիսային Կորեան փոքր պետություն չէ: Անհրաժեշտ է ստուգումներ անցկացնել երկրի ամբողջ տարածքում՝ հաստատելու համար, որ ոչ մի տեղ չապամիջուկայնացված միջուկային զենք չի մնացել»,- ասել է Ռաուֆը:

Նրա կարծիքով՝ Հյուսիսային Կորեայում միջուկային զենքի ապամոնտաժման համար ԱՄՆ-Ռուսաստան-Չինաստան «եռյակը» ավելի է համապատսախանում, քան ավանդական «վեցյակը»: Նա հավելել է, որ ընդհանուր համատեքստում Կորեական թերակղզու ապամիջուկայնացման համար կպահանջվի բոլոր շահագրգիռ երկրների մասնակցությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱԷՄԳ   Հս.Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները