Թրամփը բարձր է գնահատել Սի Ցզիպինի աջակցությունը

20:27   12 Հունիս 2018    496

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Reuters"-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել Հյուսիսային Կորեայի հետ ապամիջուկայնացման համաձայնագրի կնքման հարցում Չինաստանի նախագահ Սի Ցզիպինի աջակցությունը։

Նա նշել է, որ համաձայնագիրը կհամապատասխանի Պեկինի շահերին։

Նրա խոսքով, Հյուսիսային Կորեայի հետ համաձայնագրի կնքումն ամբողջ աշխարհի համար հրաշալի կլինի, դա նաեւ լավ է Չինաստանի համար»։ «Ես չեմ կարծում, որ Չինաստանը գոհ կլիներ իր սահմաններին այդքան մոտ տեղակայված միջուկային զենքով, այդ պատճառով Չինաստանը շատ ուրախ է»,–լրագրողներին ասել է Թրամփը Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հետ հանդիպումից հետո։

Նա հայտնել է, որ մտադիր է կապ հաստատել Սի Ցզիպինի հետ մինչեւ Սինգապուրից կհասնի Վաշինթոն։ Թրամփն ընդգծել է, որ Պեկինը ներգրավված կլինի հետագա քննարկումներում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Հս.Կորեա   Սի-Ցզիպին  


Վերնագիրի այլ պիտակները