Որքա՞ն են վաստակել Թրամփի դուստրն ու փեսան

20:35   12 Հունիս 2018    364

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "The Wall Street Journal"-ին, մեկ տարվա ընթացքում Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկայի ու նրա ամուսնու՝ Ջարեդ Քուշների ունեցվածքն ավելացել է մի քանի տասնյակ միլիոն դոլարով։

ԱՄՆ նախագահի դուստրն ու փեսան Թրամփի վարչակազմում խորհրդականների պաշտոնն են զբաղեցնում։ Սրա հետ կապված նրանք պարտավորվել են մյուս պաշտոնյաների հետ միասին բացահայտել իրենց ունեցվածքը։ Պարբերականի տվյալներով, Իվանկայի եւ նրա ամուսնու բաժնեմասերի ընդհանուր արժեքը 2017 թվականի վերջին հասել է 229 միլիոնից մինչեւ 786 միլիոն դոլարի։ Նախկինում այդ ցուցանիշը կազմել է 203 միլիոնից մինչեւ 740 միլիոն դոլար։ Այդպիսով, մեկ տարվա ընթացքում նրանց եկամուտները կազմել են 20 միլիոնից մինչեւ ավելի քան 40 մլն դոլար։

Թրամփի քննադատները կասկածել են նրա դստերն ու Քուշներին Սպիտակ տանը իրենց դերը հարստացման նպատակով օգտագործելու մեջ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները