Սեուլը կօգնի Փհենյանի եւ Վաշինգթոնի ջանքերին

20:48   12 Հունիս 2018    290

Hayatsk.info-ն հայտնում է, որ Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինը հայտարարել է, որ Սեուլը կօգնի Փհենյանի եւ Վաշինգթոնի ջանքերին՝ գտնելու 1950-53 թվականների Կորեական պատերազմի ժամանակ անհետ կորած եւ ենթադրաբար զոհված ամերիկացի զինծառայողների մասունքները:

Վկայակոչելով Հարավային Կորեայի նախագահի մամուլի ծառայությանը՝ AP-ն հայտնում է, որ Մուն Ջեինը հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նման առաջարկ է արել Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կին Չեն Ընի հետ հանդիպումից հետո:

Մուն Ջեինը նշել է, որ այդ հանդիպումը հաջողված էր եւ Կորեական թերակղզում ու ամբողջ աշխարհում խաղաղության համար «մեծ հիմք» է դրել: Իր հերթին Թրամփը հայտարարել է, որ տպավորված է հրթիռային փորձարարական հրաձգարանը ոչնչացնելու Կիմի վճռականությամբ եւ որոշմամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սեուլ   Փհենյան   Վաշինգթոն  


Վերնագիրի այլ պիտակները