ԱՄՆ-ն Թայվանում դե ֆակտո դեսպանատուն է բացել

21:06   12 Հունիս 2018    352

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Ամերիկայի ձայն"-ին, ԱՄՆ-ն Թայվանում նոր գերժամանակակից շենք է բացել, որը ինքնակառավարվող կղզում դե ֆակտո Վաշինգթոնի դեսպանատունն է համարվում:

Նշենք, որ Չինաստանը Թայվանն իր տարածքի մաս է համարում:

Թայբեում Ամերիկյան ինստիտուտի նոր շենքի բացմանը, որի շինարարությունը 256 մլն դոլար է արժեցել, ներկա էին Թայվանի նախագահ Ցայ Ինվենը, պետքարտուղարի օգնական Մարի Ռոյսը եւ այլ բարձրաստիճան պաշտոնական անձինք:

Թայվանի հետ պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների բացակայաության պայմաններում շենքը ամերիկյան շահերի ներկայացման համար է ծառայում:

Շենքի բացումը Պեկինի դժգոհությունն է առաջացրել: Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գենգ Շուանը հայտարարել է, որ Չինաստանը «կոշտ նկատողություն» է արել Վաշինգթոնին: Նրա խոսքով, Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին հավատարիմ մնալ «մեկ Չինաստանի քաղաքականությանը» եւ չխաթարել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ «խաղաղություն եւ կայունություն» պահպանել Թայվանի նեղուցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Թայվան  


Վերնագիրի այլ պիտակները