Իսրայելը կբարձրացնի Գալիլեյան ծովի մակարդակը

21:18   12 Հունիս 2018    334

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "The Guardian"-ին, Իսրայելի իշխանությունները մտադիր են զգալի բարձրացնել քրիստոնյաների համար առանձնահատուկ նշանակություն ունեցող Գալիլեյան ծովի մակարդակը:

Նշվում է, որ ծովն իրականում լիճ է, որը հայտնի է Կիներետ անվանումով:

Այժմ իշխանությունները մտադիր են ջրի մակարդակը բարձրացնել աղազերծված ծովի ջրով:

Նախատեսված է, որ մինչ 2022թ. ամեն տարի 100 մլն խ/մ ջուր է բաց թողնվելու Գալիլեյան ծով:

Աղբյուրը մանրամասնում է, որ 2017թ. ծովի ջրի մակարդակը տարիներ շարունակ տևած երաշտից հետո հասել է վերջին 18 տարում ամենացածր մակարդակին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները