Վրացական ԶԼՄ-ները հայտնել են երկրի վարչապետի հրաժարականի մասին

21:30   12 Հունիս 2018    494

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "interfax.ru"-ին, Վրաստանի կառավարությունում արդեն առաջիկա օրերին կարող են տեղի ունենալ նշանակալի փոփոխություններ, մասնավորապես՝ իր պաշտոնից կհեռանա երկրի վարչապետը:

Վրացական «Առաջին ռադիո»-ի տեղեկություններով՝ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կհեռանա իր պաշտոնից: Նրա հետ միասին հրաժարական կտա արդարադատության նախարար Տեա Ցուլուկիանին, էկոնոմիկայի նախարար Դիմիտրի Կումսիշվիլին, արտգործնախարար Միխաիլ Ջանելիձեն և մշակույթի նախարար Միխաիլ Գիորգաձեն:

Հաղորդվում է, որ ժամանակավորապես՝ մինչև կառավարության նոր կազմի հաստատվելը, վարչապետի պարտականությունները կկատարի ներքին գործերի գործող նախարար և առաջին փոխվարչապետ Գեորգի Գախարիան:

«Այդ տեղեկությունը պաշտոնապես դեռ ոչ ոք չի հաստատում, սակայն իշխող «Վրացական երազանք» կուսակցության շրջանակներում վաղուց խոսում են կառավարությունում նախատեսվող փոփոխությունների մասին»,- հայտնել է «Առաջին ռադիո»-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները