Մենք դա կհիշենք. ՌԴ-ի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների մասին

21:53   12 Հունիս 2018    438

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "gazeta.ru"-ին, Ռուսաստանի ԱԳՆ-ը մեկնաբանել է երկրի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ-ի որոշումը՝ նշելով, որ դրանց արդյունքը զրոյական կլինի:

«Արդյունքն, ինչպես միշտ, կլինի զրոյական. Ռուսաստանին ստիպել փոխել միջազգային ասպարեզում իր քաղաքականությունը չի ստացվի: Բայց ամերիկյան քաղաքական գործիչները շարունակում են մնալ խաբկանքների գերի և մեր երկրի նկատմամբ ճնշում գործելու ամեն նոր անհաջող փորձով ցուցադրել սեփական անզորությունը»,- ընդգծել են ՌԴ արտգործնախարարությունում:

Գերատեսչությունում նաև ուշադրություն են դարձրել այն փաստին, թե երբ են սահմանվել նոր պատժամիջոցները:

«Մեր կողմից, իհարկե, մենք ուշադրություն ենք դարձրել, որ Վաշինգտոնի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու վերջին երկու որոշումները կայացվել են գլխավոր ազգային տոների՝ Հաղթանակի օրվա և Ռուսաստանի օրվա նախօրեներին:

Մենք դա կհիշենք»,- նշել են նախարարությունում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները