Թրամփն իրեն ուղղված Դե Նիրոյի վիրավորանքները բացատրել է դերասանի՝ գլխին ստացած բազմաթիվ հարվածներով

09:03   13 Հունիս 2018    387

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դերասան Ռոբերտ Դե Նիրոյի՝ իրեն ուղղված վիրավորանքները բացատրել է դերասանի՝ գլխին ստացած բազմաթիվ հարվածներով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ռոբերտ Դե Նիրոն՝ շատ ցածր IQ-ով մարդը, ֆիլմերում իսկական բռնցքամարտիկներից գլխին բազմաթիվ հարվածներ է ստացել։ Ես անցյալ գիշեր տեսա նրա ելույթը և իսկապես հավատում եմ, որ նա «տարվել է»։

Կարծում եմ՝ նա չի հասկանում, որ տնտեսությունն այժմ ավելի լավ վիճակում է, քան երբևէ, աշխատողների թիվը հասել է առավելագույն ցուցանիշների, իսկ շատ ընկերություններ կրկին գումարներ են ներդնում մեր երկրում։ Սթափվի՛ր, բռնցքամարտիկի տանձիկ»,-գրել է Թրամփը։

Դե Նիրոն ԱՄՆ նախագահին հայհոյել է «Թոնի» թատերական մրցանակաբաշխության ժամանակ։





Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները