Թրամփը խոսել է ԿԺԴՀ–ի հետ միջուկային հնարավոր համաձայնագրի մասին

09:10   13 Հունիս 2018    437

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է այն մասին, որ Հյուսիսային Կորեայի հետ միջուկային խնդրի շուրջ հնարավոր համաձայնությունը ավելի «մեղմ» չի լինելու, քան Իրանի հետ է, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Չեմ կարծում, թե համաձայնագիրն ավելի մեղմ է լինելու։ Ամեն դեպքում մենք չենք պատրաստվում 150 միլիարդ դոլար վճարել»,– ասել է նա։ Այս գումարի տակ Թրամփը նկատի է ունեցել «միջուկային համաձայնագիրը» կնքելուց հետո Իրանի կողմից ստացված միջոցները՝ սառեցված հաշիվներից։

Հունիսի 11-ին Պետդեպարտամենտի ղեկավար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ ԱՄՆ–ն պատրաստ է ԿԺԴՀ–ին «անվտանգության յուրահատուկ երաշխիքներ տալ»՝ միջուկային լիակատար զինաթափման դիմաց։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները