Հս. Կորեայի հետ հնարավոր միջուկային համաձայնագիրն Իրանի հետ համաձայնագրից ավելի մեղմ չի լինի․ Թրամփ

09:12   13 Հունիս 2018    386

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ABC հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի հետ հնարավոր միջուկային համաձայնագիրն ավելի մեղմ չի լինի, քանի Իրանի հետ համաձայնագիրը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Համենայն դեպս, մենք չենք պատրաստվում վճարել 150 մլրդ դոլար»,-հավելել է նա՝ նկատի ունենալով Միացյալ Նահանգների՝ Իրանին վճարած գումարը միջուկային գործարքից հետո արգելափակումից հանված բանկային հաշվեհամարներից։

Հունիսի 12-ին Սինգապուրում կայացավ Դոնալդ Թրամփ-Կիմ Չեն Ըն գագաթնաժողովը։ Բանակցությունների արդյունքում ամփոփիչ հայտարարություն ստորագրվեց։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ   Հս.Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները