Թրամփը Կիմ Չեն Ընին շնոերհակալություն է հայտնել համարձակ քայլի համար

10:00   13 Հունիս 2018    496

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընին «իր ժողովրդին նոր երջանիկ ապագա տանող առաջին համարձակ քայլի համար»:

Թրամփը նշել է, որ Սինգապուրում իրենց գագաթնաժողովն «ապացուցում է, որ իրական փոփոխությունները հնարավոր են»:

«Սահման չկա այն բանին, թե Հյուսիսային Կորեան ինչի կարող է հասնել, երբ հրաժարվի իր միջուկային զենքից»,- Twitter-ում նշել է Թրամփը:

Նշենք, որ Սինգապուրում 2 առաջնորդների հանդիպումն ավարտվել է համատեղ հուշագրի ստորագրմամբ, որում Փհենյանը հայտարարում է «ամբողջական ապամիջուկայնացմանը» իր պատրաստակամության մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Կիմ-Չեն-Ըն  


Վերնագիրի այլ պիտակները