Նորվեգիան ցանկանում է ամերիկացի զինվորների թիվը կրկնապատկել

10:26   13 Հունիս 2018    451

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «DW»-ին, Նորվեգիայի իշխանությունները մտադիր են կրկնապատկել երկրում ամերիկացի զինվորների թիվը՝ նրանց տեղակայելով Ռուսաստանի սահմանին:

Երկրի ղեկավարությունը նախատեսում է Վաշինգթոնին դիմել համապատասխան խնդրանքով:

Դրական որոշման դեպքում ջոկատի թվաքանակը կհասնի 700 մարդու: 2017 թվականին ԱՄՆ-ից Նորվեգիա է ժամանել 330 ծովային հետեւակ, ինչը հարուցել էր ռուսական կողմի դժգոհությունը:

Նորվեգիայի կառավարությունը ցանկանում է, որ զինվորները տեղակայվեն երկրի հյուսիսում՝ ՌԴ սահմանին մոտ: Դրանից բացի, Օսլոն մտադիր է ռազմական առաքելության տեւողությունը ներկայիս 6 ամսից երկարացնել մինչեւ 5 տարի: «Նորվեգիայի պաշտպանությունը կախված է ՆԱՏՕ-ի մեր գործընկերների աջակցությունից, ինչպես տեղի է ունենում դաշինքի երկրների մեծ մասում»,- ընդգծել է Նորվեգիայի պաշտպանության նախարար Ֆրանկ Բաքե-Ենսենը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նորվեգիա  


Վերնագիրի այլ պիտակները