Գվատեմալայում հրաբխի ժայթքման զոհ Է դարձել առնվազն 27 երեխա

10:45   13 Հունիս 2018    514

Գվատեմալայում առնվազն 27 երեխա Է զոհվել հունիսի 3-ին Ֆուեգո հրաբխի ժայթքման հետեւանքով, եւս մի քանի տասնյակ երեխաներ անհայտ կորած են համարվում:

Այդ մասին հունիսի 12-ին հայտնել Է Prensa Libre գվատեմալակակ թերթի Էլեկտրոնային տարբերակը՝ հղում անելով հանրապետության կրթության նախարար Օսկար Ուգո Լոպես Ռիվասին:

Նրա խոսքով՝ Էսկուինտլա դեպարտամենտի Սան Միգել Լոս Լոտես գյուղի դպրոցում, որը ոչնչացել Է ժայթքումից, սովորում Էր 173 երեխա: Նրանցից 27-ը զոհվել են եւ արդեն ճանաչված են, ընդ որում եւս 35 մարդ անհայտ կորած Է համարվում: Ժայթքման զոհերի ընդհանուր թիվն առայժ 117 Է, եւս 197 մարդ անհայտ կորած Է համարվում:

Գվատեմալայի դատախազությունն ավելի վաղ հետաքննություն Է սկսել մարդկանց զոհվելու կապակցությամբ: Լավայի հոսքերին ու մոխիրը ծածկել են մերձակա բնակավայրերը: Իշխանությունների տվյալներով՝ տարերքի հարվածի հետեւանքով վիրավորվել Է 57 մարդ, 12,4 հազար հոգի տարհանված Է, եւ 4,2 հազար մարդ գտնվում Է ժամանակավոր ապաստաններում: Ընդհանուր առմամբ հրաբխի ժայթքման հետեւանքներն իրենց վրա զգացել են 1,7 մլն բնակիչներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գվատեմալա  


Վերնագիրի այլ պիտակները