Սալվադորում կալանավորվել է նախկին առաջին տիկինը

10:54   13 Հունիս 2018    398

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «AP»-ին, Սալվադորում կալանավորվել է նախկին առաջին տիկին Վանդա Պինյատոն՝ 351 մլն դոլարի վատնման սխեմային մասնակցելու կասկածանքով, որը կառավարել է նրա ամուսինը՝ երկրի նախկին նախագահ Մաուրիսիո Ֆունեսը:

Անցյալ շաբաթ դատախազները Ֆունեսին եւ նրա մերձավոր շրջապատից 30 մարդու, ներառյալ երկու որդիներին կալանավորելու օրդեր են տվել:

Ֆունեսը Սալվադորի նախագահն է եղել 2009-2014 թվականներին, 2016-ից ապրում է Նիկարագուայում վտարանդիության մեջ:

Դատախազները պնդում են, որ Ֆունեսը Սալվադորի հիփոթեքային բանկից 292 մլն դոլար է գողացել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սալվադոր  


Վերնագիրի այլ պիտակները