Լոզան քաղաքը հեղեղվել է հորդառատ անձրևների հետևանքով. VIDEO

11:14   13 Հունիս 2018    407

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «РИА Новости»-ին, Շվեյցարական Լոզան քաղաքը հեղեղվել է հորդառատ անձրևների հետևանքով:

Շվեյցարիայի օդերևութաբանական ծառայության տվյալների համաձայն՝ մեկուկես ժամում Լոզանում տեղումների երկու շաբաթվա նորմ է տեղացել: Ընդ որում, 10 րոպեում Շվեյցարիայի համար ռեկորդային՝ 41 մմ տեղումներ են եղել: Քամու արագությունը հասել է 79 կմ/ժ-ի:

Աղբյուրի հաղորդմամբ՝ երեքշաբթի գիշեր փրկարար ծառայություններն օգնության խնդրանքով մոտ 500 ահազանգ են ստացել, իսկ ռադիոկայաններն առավոտից հաղորդել են ընկած ծառերի և խցանումների մասին:

Օդերևութաբանական ծառայությունում նշել են, որ նախօրեին Լոզանում տեղի ունեցած ամպրոպը լինում է Շվեյցարիայում մոտ 80 տարին մեկ:




Hayatsk.info

Հեշթեգներ: Լոզան  


Վերնագիրի այլ պիտակները