ԱՄՆ-ի պետքարտուղարը կայցելի Պեկին

11:43   13 Հունիս 2018    350

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հրավերով հունիսի 14-ին կայցելի Պեկին:

Այդ մասին, ասված Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության՝ հունիսի 13-ին տարածված հայտարարության մեջ:

«Մայքլ Փոմպեոն հունիսի 14-ին Չինաստան կժամանի Պետխորհրդի անդամ, ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Իի հրավերով,-նշվում Է հաղորդագրության մեջ:-Ուղեւորության ընթացքում տեղի կունենան բանակցություններ, որտեղ պլանավորվում Է քննարկել երկկողմ շփումների զարգացումը, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային բնույթի կարեւոր հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում հայտնել են, որ Փոմպեոն հունիսի 12-ին Սինգապուրում կայացած պատմության մեջ առաջին ամերիկա-հյուսիսկորեական գագաթնաժողովից հետո այցով կուղեւորվի Հարավային Կորեա եւ Չինաստան, որտեղ նա պլանավորում Է քննարկել ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված իրադրությունը եւ տարածաշրջանային ու երկկողմ այլ հարցեր: Ավելի վաղ լրագրողների համար անցկացված բրիֆինգի ժամանակ Փոմպեոն նաեւ հայտարարել Է, որ մտադիր Է Չինաստանում կայանալիք բանակցությունների ընթացքում ընդգծել Փհենյանի վրա պատժամիջոցների ճնշումը պահպանելու անհրաժեշտությունն այնքան ժամանակ, քանի դեռ նրա կողմից չեն կատարվել միջուկազերծմանը վերաբերող պարտավորությունները:

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պատմական հանդիպումը հունիսի 12-ին կայացել Է Սինգապուրի Capella հյուրանոցում: Բանակցությունների արդյունքներով՝ կողմերն ստորագրել են համատեղ փաստաթուղթ: ԿԺԴՀ-ն Կորեական թերակղզու միջուկազերծման պարտավորություն Է ստանձնել ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ԿԺԴՀ  


Վերնագիրի այլ պիտակները