Վարշավան ձգտում է երկրում ԱՄՆ մշտական ռազմաբազաների տեղակայմանը

12:08   13 Հունիս 2018    395

Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը հաստատել է, որ ձգտում են երկրում ԱՄՆ մշտական ռազմաբազաների տեղակայմանը, հայտնում է Լեհական ռադիոն:

Նրա խոսքով՝ սա կարեւոր է Լեհաստանի եւ լեհերի անվտանգության համար: «Մենք ձգտում ենք, որ ՆԱՏՕ-ի շրջանակում հարաբերությունները լինեն հնարավորինս ամուր,- հավելել է նա: - Առանց ԱՄՆ-ի ՆԱՏՕ չկա»:

Բլաշչակի խոսքով՝ անվտանգությունը Լեհաստանի կառավարության առաջնահերթությունն է: Այս պատճառով երկիրն աշխատում է բանակի թվաքանակի մեծացման ուղղությամբ, նոր սպառազիինություն է ձեռք բերում, նոր բազաներ է կառուցում եւ բարեփոխում է զորավարժարանները:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները