Ռոհանին հայտնել է Իրանի՝ միջուկային համաձայնագրից դուրս գալ պայմանները

12:22   13 Հունիս 2018    333

Իրանը դուրս կգա իրանական միջուկային համաձայնագրից, եթե օգուտ չստանա ԱՄՆ-ի՝ համաձայնագրից դուրս գալուց:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է իր ֆրանսիացի գործընկեր Էմանուլ Մակրոնի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ:

«Եթե Իրանը չկարողանա օգուտ ստանալ համաձայնության առավելություններից, դրանում պարզապես անհնար կլինի մնալ»,- ասել է Ռոհանին: Նա բարձր է գնահատել եվրոպական երկրների, այդ թվում Ֆրանսիայի հայտարարությունները համաձայնագիրը փրկելու վերաբերյալ: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հայտարարությունները պետք է ուղեկցվեն գործնական եւ շոշափելի քայլերով եւ որոշումներով, որոնք կօգնեն Իրանին օգուտ ստանալ համաձայնագրից:

«Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի այս մեծ դիվանագիտական նվաճումը ոչնչացվի միակողմանի քայլերով»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ համաձայնագիրը ստորագրած մնացած 5 կողմերի ջանքերը հաջողությամբ կպսակվեն եւ արդյունավետ կլինեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոհանի  


Վերնագիրի այլ պիտակները