Արհեստական ինտելեկտին սովորեցրել են պատի միջից տեսնել

13:45   13 Հունիս 2018    316

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) ինժեներների թիմը ներկայացրել է մի սարք, որը կարող է պատի միջից մանրամասն հետեւել մարդու շարժումներին եւ ճանաչել նրա դիրքերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գիտնականները նշում են, որ չնայած լայն ֆունկցիոնալությանը, նրանք հպարտանում են, որ կարողացել են փոքր սարք ստեղծել, գրում է HighTech-ը:

Ալգորիթմին սովորեցնելու համար գիտնականները օգտագործել են այնպիսի տվյալներ, որոնք հավաքել են ռադիոտեղորոշիչի եւ տեսախցիկի օգնությամբ: Այսպիսով, նրանք ֆիքսել են քայլվածքը, մարդկանց միջեւ զրույցը, տարբեր իրավիճակներում նրանց դիրքերը: Տվյալները նրանք փոխակերպել են մոդելի, որը սարքն ընկալում է: Այսպես նա սովորել է կապ ստեղծել ռադիոտեղորոշիչի եւ այն գործողությունների միջեւ, որոնք մարդը կատարել էր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները