Թրամփը եւ Փենսը շփոթեցրել են հանրապետականներին

12:52   13 Հունիս 2018    388

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունների դադարեցման մասին շփոթմունք են առաջացրել, հատկապես այն բանից հետո, երբ փոխնախագահ Մայք Փենսը վստահեցրել է Հանրապետական կուսակցության սենատորներին, որ զորավարժությունները կշարունակվեն:

Politico-ի փոխանցմամբ՝ սենատոր Քորի Գարդները հայտնել է, որ Սենատում հանրապետականնների հետ հանդիպման ժամանակ Փենսը վստահեցրել է, որ Հարավային Կորեայի հետ զորավարժությունները կշարունակվեն:

Սակայն Փենսի մամուլի ծառայությունը շտապել է հերքել դա՝ հայտարարելով, որ Փենսը նման բան չի ասել: Գարդներն իր հերթին պնդում է, որ Փենսը հայտարարել, որ զորավարժությունները կշարունակվեն, սակայն նշել է, որ գուցե խոսքը ռազմական զորավարժությունների մասին չէ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Փենս  


Վերնագիրի այլ պիտակները